Թողարկվել է «Նոր պապը» հեռուստասերիալի թրեյլերը (տեսանյութ)

10:57 • 05.11.19

Թողարկվել է «Նոր պապը» հեռուստասերիալի թրեյլերը. այս մասին տեղեկանում ենք HBO հեռուստաալիքի YouTube-յան ալիքից:

«Նոր պապը» «Երիտասարդ պապը» հեռուստասերիալի շարունակությունն է, որը պատմում է իր պաշտոնի համար ազատ հայացքներ ունեցող հովվապետի մասին:

Ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի սերիալում պատմվում է հորինված պապի՝ Հռոմի Պիոս XIII պապի մասին, որը ոչ օրթոդոքսալ հայացքներ ունի:

«Նոր պապը» սերիալում Ջուդ Լոուի մարմնավորած կերպարը՝ Պիոս XIII-ը, կոմայում է, իսկ նրա տեղը զբաղեցնում է նոր հովվապետը՝ Հովհաննես Պողոս III-ը, ում մարմնավորում է Ջոն Մալկովիչը:

Սերիալում նկարահանվել են նաև Սիլվիո Օռլանդոն, Խավիեր Կամարան, Սեսիլ դե Ֆրանսը, Լյուդիվին Սանյեն, այլք: 



Թողարկվել է «Նոր պապը» հեռուստասերիալի թրեյլերը (տեսանյութ)