«Վելասկես». Լոնդոնում հայտնաբերվել է Բենքսիի՝ անհայտ գրաֆիտիներից մեկը (տեսանյութ)
Լոնդոնում հայտնաբերվել է սթրիթ-արտի վարպետ Բենքսիի՝ նախկինում անհայտ որմնանկարները: Ինչպես ներկայացնում է The Independent-ը, որմնանկարներից մեկը տեղակայված է Նոթինգ Հիլ թաղամասում:
Գրաֆիտին պատկերում է նկարչին՝ պատկերակալի դիմաց կանգնած, իսկ պատին երևում է «Բենքսի» խոշոր գրությունը: Գրաֆիտին ստեղծվել է 11 տարի առաջ և մինչ այսօր ցանկապատված է եղել շինարարական պատնեշով:
Որմնանկարը մի անուն է ստացել, որոնց թվում՝ «Գրաֆիտիի նկարիչ», «Նկարիչը» կամ «Վելասկես»՝ Ոսկե դարի իսպանացի գեղանկարիչ Դիեգո Վելասկեսի պատվին:
Շինարարական աշխատանքներով զբաղվող ընկերության տնօրենը հայտնել է, որ շինության ձեռքբերման պատճառներից մեկն այդ գրաֆիտին է եղել:










