Շայա Լաբաֆը խոստովանել է, որ իր և հոր մասին պատմող ֆիլմի վերջաբանը գրել է 7 տարվա ընդմիջումից հետո հորը տեսնելուց հետո (տեսանյութ, լուսանկարներ)

13:17 • 07.11.19

Հոլիվուդյան դերասան Շայա Լաբաֆը «Էլեն շոուի» ժամանակ Էլեն Դեջեներեսին խոստովանել է, որ իր և հոր մասին պատմող Honey Boy («Սիրելի տղա») ֆիլմի վերջաբանը գրել է 7 տարվա ընդմիջումից հետո հոր հետ հանդիպումից հետո:

Հարցազրույցի ընթացքում դերասանը խոստովանել է, որ իր վերջին ձերբակալությունն ու բանտային ճամբարում կյանքն են ոգեշնչել գրել Honey Boy ինքնակենսագրական ֆիլմի սցենարը:

Դերասանի խոսքով՝ սցենարի առաջին մասը մտովի շարադրել էր դեռևս բանտում, իսկ վերջաբանը՝ հոր հետ հանդիպումից հետո:

«Երբ տուն վերադարձա (բանտից), իմ մենեջերն ասաց. «Լավ կլինի գնաս հորդ տեսնելու»: Գնացի, ձայնագրեցի մեր զրույցը, տուն վերադարձա ու ավարտին հասցրի սցենարը: Ահա ֆիլմի սցենարի ստեղծման ամբողջ ընթացքը»,- հայտնել է դերասանը:

Հաղորդավարուհու այն հարցին, թե ինչ է իրենից ներկայացնում վերականգնողական բանտային ճամբարը, Լաբաֆը բացատրել է, որ դատարանը դատապարտյալներին այնտեղ է ուղարկում 7 տարվա կալանքի փոխարեն՝ վերականգնվելու:

Նշենք, որ դերասանը ձերբակալվել էր 2017 թվականին՝ ոստիկանության աշխատակցին ահաբեկելու մեղադրանքով:

Honey Boy-ն ինքնակենսագրական ֆիլմ է, որը պատմում է Լաբաֆի մանկության, Disney-ի Even Stevens ֆիլմում հանդես գալու և մասնագիտությամբ ծաղրածու հոր պատմությունը:

 

Image result for Shia LaBeouf  on ellen 2019

Image result for Shia LaBeouf  on ellen 2019

Image result for Shia LaBeouf  on ellen 2019

Շայա Լաբաֆը խոստովանել է, որ իր և հոր մասին պատմող ֆիլմի վերջաբանը գրել է 7 տարվա ընդմիջումից հետո հորը տեսնելուց հետո (տեսանյութ, լուսանկարներ)