Քրիստիան Բեյլը «Ford-ն ընդդեմ Ferrari»-ի ֆիլմում դեր ստանալու համար մի քանի ամսում 18 կգ նիհարել է

03:35 • 07.11.19

Հոլիվուդյան դերասան Քրիստիան Բեյլը «Ford-ն ընդդեմ Ferrari»-ի ֆիլմում բրիտանացի ավտոմրցարշավորդ Քեն Մայլզի դերն ստանալու համար մի քանի ամսում ստիպված է եղել 18 կգ նիհարել: Այս մասին հայտնում է Variety-ն:

«Պետք է տեղավորվեի մեքենայի մեջ: Մրցարշավի համար նախատեսված ավտոմեքենան հարմարավետ չէ, այն շատ կոպիտ է: Մեծ դժվարությամբ էի տեղավորվում: Ինչ վերաբերում է իմ հերոսին, ապա նա մի տղա է, որն իսկապես կյանքից հաճույք է ստանում և անում է այն ամենը, ինչ ցանկանում է:

Մեյլզն արհամարհում է պաշտոնյաներին, որոնք գալիս և փչացնում են զվարճանքն իրենց պահանջներով և չափորոշիչներով: Նա կարծում է, որ նմանները տեղ չունեն ավտոարշավում: Հեշտ հարմարվեցի այս դերին»,- ասել է դերասանը:

Հիշեցնենք, որ Բեյլը «Ford-ն ընդդեմ Ferrari»-ի ֆիլմում նկարահանվել է Մեթ Դեյմոնի հետ միասին: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես էր Քեն Մայլզն աշխատում լեգենդար կոնստրուկտորի հետ՝ ստեղծելով մրցարշավային ավտոմեքենաներ:

Քրիստիան Բեյլը «Ford-ն ընդդեմ Ferrari»-ի ֆիլմում դեր ստանալու համար մի քանի ամսում 18 կգ նիհարել է