Դերասան Ջեյմս Դինը մահվանից 65 տարի անց «հանդես կգա» նոր ֆիլմում

17:44 • 07.11.19

1955 թվականին մահացած ամերիկյան հայտնի դերասան Ջեյմս Դինի կերպարը նորից էկրաններ կվերադառնա՝ շնորհիվ համակարգչային գրաֆիկայի, հայտնում է Hollywood Reporter-ը։

Ջեյմս Դինին հետմահու ներառել են վիետնամական պատերազմի մասին պատմող «Ջեքի հետքերով» ֆիլմի դերասանական կազմում։

Դերասանը «հանդես կգա» նշանակությամբ երկրորդ կերպարի դերում։ Ֆիլմի հիմքում ընկած է Գարեթ Քրոքերի՝ վիետնամական պատերազմի վերջում լքված շների մասին պատմող գիրքը։

«Մենք Ռոգանի կերպարի համար երկար ժամանակ էինք դերասան փնտրում... Երկար փնտրտուքից հետո մենք ընտրեցինք Դինին»,- ասել է ռեժիսոր Անտոն Էռնստը։

Magic City Films կինոստուդիան ձեռք է բերել Դինի կերպարն օգտագործելու իրավունքը դերասանի ընտանիքից։ Լուսանկարների և արխիվային ձայնագրությունների վրա հիմնված դերասանի «իրական կրկնօրինակի» ստեղծումը վստահվել է MOI Worldwide և Imagine Engine ընկերություններին։ Դերասանի ձայնը կկրկնօրինակի մեկ այլ դերասան։

Նշված լուրն արդեն քննադատությունների ալիք է բարձրացրել կինեմատոգրաֆիայի աշխարհում։ Զելդա Ուիլյամսը՝ Ռոբին Ուիլյամսի դուստրը, որն արգելել է օգտագործել իր կերպարը, ասել է, որ նշվածը մեռյալների «սարսափելի» կենդանացման նախադեպ է։ Ուիլյամսին է միացել Քրիս էվանսը՝ ասելով. «Միգուցե համակարգիչը մեզ համար Պիկասոյի մեկ այլ կտա՞վ կնկարի կամ Ջոն Լենոնի մի քանի ստեղծագործությո՞ւն գրի»։

Դերասան Ջեյմս Դինը մահվանից 65 տարի անց «հանդես կգա» նոր ֆիլմում