Շերոն Սթոունը կրկնել է «Հիմնական բնազդ» ֆիլմի հայտնի դրվագը (տեսանյութ)

05:19 • 09.11.19

Հոլիվուդան դերասանուհի Շերոն Սթոունը, որը գերմանական GQ Men of the Year Awards-ի վարկածով ճանաչվել է տարվա կին, մրցանակն ստացել է յուրօրինակ ձևով: Դերասանուհին հանդես է եկել ոչ միայն շնորհակալական խոսքով, այլև կրկնել է 1992 թվականին էկրաններին բարձրացած «Հիմնական բնազդ» ֆիլմի հայտնի դրվագը: Այս մասին հայտնում է kp.ua-ն:

Նշվում է, որ 61-ամյա դերասանուհին մրցանակաբաշխությանը ներկա է եղել 19-ամյա որդու`Ռոն Բրոնշտեյնի հետ միասին, որը մյուսների նման հետևել է իրադարձությունների ընթացքին: Հավելենք, որ «Հիմնական բնազդ» ֆիլմի համար Սթոունը «Ոսկե գլոբուս» է ստացել:

Շերոն Սթոունը կրկնել է «Հիմնական բնազդ» ֆիլմի հայտնի դրվագը (տեսանյութ)