Կատրին Դենյովն ապաքինվում է. նա շարժողական գործառույթների հետ կապված խնդիրներ չունի
Ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովի բուժումը բարեհաջող է ընթանում և նա իշեմիկ կաթված ստանալուց հետո այժմ հանգստի փուլում է: Այս մասին հայտնում է BFMTV-ն` վկայակոչելով դերասանուհու մտերիմներին:
«Ինչպես արդեն նշվել է, շարժողական գործառույթների հետ կապված խնդիրներ չկան: Նա հանգստանում է և շարունակում է բուժումները: Կատրինի բախտը բերել է, քանի որ նա ժամանակին է տեղափոխվել հիվանդանոց»,- գրում է աղբյուրը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 76-ամյա Դենյովին հոսպիտալացրել են գիշերային ժամերին ինքնազգացողության լուրջ վատթարացման պատճառով, որի մասին հայտնի էր դարձել ավելի ուշ:










