«Կարծում էի՝ մեծանալով խելագար եմ դառնալու». Դի Կապրիոն նշում է ծննդյան 45-ամյակը (լուսանկարներ)
Հոլիվուդի օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն այսօր նշում է ծննդյան 45-րդ տարեդարձը:
Դի Կապրիոն ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 11-ին: Նա ունի իտալական, գերմանական և ռուսական արմատներ։ Դերասանն ընտանիքի միակ երեխան է։
Ապագա դերասանն իր անունը ստացել է մոր շնորհիվ։ Դի Կապրիոյի մայրն Իտալիայի թանգարաններից մեկում տեսել է Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունները և որոշել իր տղային Լեոնարդո անվանակոչել։
Մինչ մեծ կինոյի աշխարհ «ոտք դնելը», հայտնի հոլիվուդյան դերասանը նկարահանվել է հեռուստասերիալներում, գրում է russian.rt.com-ը:
Դի Կապրիոյի մասնակցությամբ առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Ատամնավորները 3»-ը, էկրաններ է բարձրացել 1991 թվականին: Դրան հաջորդել են «Ինչն է անհանգստացնում Գիլբերտ Գրեյփին», «Բասկետբոլիստի օրագիրը», «Արագ և մեռած» ֆիլմերը:
Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմում Ջեք Դոուսոնի կերպարը սկզբում Դի Կապրիոյին դուր չի եկել, քանի որ Ջեքի կերպարը, ըստ նրա, այդքան էլ խորը հուզականություն չէր ենթադրում: Այնուամենայնիվ, հենց այս ֆիլմը Դի Կապրիոյի դերասանական կարիերան նոր մակարդակ տեղափոխեց:
Դի Կապրիոյի դերասանական կարիերայում կարևոր դերակատարում են ունեցել նաև «Բռնիր ինձ, թե կարող ես», «Ավիատոր», «Անիծյալների կղզի», «Մեծն Գեթսբին», «Մի անգամ Հոլիվուդում», «Ուոլ սթրիթի գայլը» և «Վերապրածը» ֆիլմերը: Վերջինում իր դերակատարումը Դի Կապրիոյին բերեց անքան սպասված «Օսկար»-ը:
«Կարծում էի՝ մեծանալով խելագար եմ դառնալու». մի անգամ ասել է դերասանը:















