Համացանցում հրապարակվել է «Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմից ջնջված տեսարանը՝ Երկաթե մարդու մասնակցությամբ (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է Marvel-ի «Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմից ջնջված տեսարանը՝ Թոնի Ստարկի (դերակատար՝ Ռոբերտ Դաունի կրտսեր) և իր մեծացած դուստր Մորգանի (Քեթրին Լենգորդ) մասնակցությամբ:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, ֆիլմի հեղինակներն այդ տեսարանում մահացած Թոնի Ստարկին («Երկաթե մարդը») տեղափոխում են միջանկյալ աշխարհ կյանքի, մահվան և ժամանակի միջև, որպեսզի նա կարողանա վերջին անգամ տեսնել դստերը:
«Կարծում եմ, որ սխալ եմ թույլ տվել: Դա վատ որոշում էր»,- ասում է Թոնի Ստարկն իր դստերը տվյալ տեսարանում: Իրենց զրույցից հետո «Երկաթյա մարդը» կարողանում է ընդունել, որ մահացել է՝ իր կյանքը զոհաբերելով հանուն ընկերների և աշխարհի փրկության:
«Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմի ամբողջական տարբերակը ներկայացվել է Disney+ վարձույթի առցանց հարթակում:
Tony Stark meets adult Morgan Stark
— cosmic (@Q82004yousef1) November 12, 2019
in this new deleted scene from #AvengersEndgame pic.twitter.com/Yg2ByJcAiM










