Հայտնի է դարձել, թե «Ջրահարսը» ֆիլմումով կմարմնավորի արքայազնին

18:11 • 13.11.19

Դիսնեյյան «Ջրահարսը» հեքիաթի էկրանավորման մեջ արքայազն Էրիկի դերը կխաղա Ջոնա Հաուեր-Քինգը: Ինչպես հայտնում է Variety-ն, նա անցել է երկու կինոփորձերը, որոնցից վերջինը տեղի է ունեցել Լոնդոնում նոյեմբերի 9-ին՝ ռեժիսոր Ռոբ Մարշալի մասնակցությամբ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բանակցություններն արքայազնի դերի շուրջ վարում էր Հարի Ստայլսը, սակայն նրա թեկնածությունը չի հաստատվել:

Արդեն հայտնի է, որ ջրահարսի դերը կմարմնավորի Հոլի Բեյլին, Տրիտոնին՝ Խավիեր Բարդեմը, կախարդուհուն՝ մելիսա Մաքարթին, իսկ Սեբաստիան խեցգետնին՝ Դևիդ Դիգսը: Ժապավենը կներկայանա որպես 1989-ին թողարկված հայտնի մուլտֆիլմի խաղարկային ռիմեյք:

 

 

Հայտնի է դարձել, թե «Ջրահարսը» ֆիլմումով կմարմնավորի արքայազնին