Ռոբի Ուիլյամսը հայտարարել է, որ արդեն 13 տարի բջջային հեռախոս չի օգտագործում

06:15 • 13.11.19

Բրիտանացի երգիչ և երգահան Ռոբի Ուիլյամսը պատմել է, որ արդեն 10 տարի բջջային հեռախոս չի օգտագործում: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

«2006 թվականից սկսած բջջային հեռախոս չունեմ, սակայն համակարգիչս մշտապես ինձ հետ է: Ես միշտ ունեմ Wi Fi: Հրաժարվել եմ հեռախոսներից, քանի որ չեմ սիրում դրանք»,- ասել է Ուիլյամսը:

Նա միակը չէ, ով նման հայտարարությամբ է հանդես եկել: 2006 թվականին Էլթոն Ջոնը հայտնել էր, որ չունի բջջային հեռախոս և որ դրանց առկայության պայմաններում «հասարակության առաջ այժմ հնարավոր չէ վատ վարք դրսևորել»:

Ռեժիսոր Վերներ Հերցոգը 2016 թվականին նշել էր, որ իրեն դուր չի գալիս 24 ժամ շարունակ լինել կապի մեջ և իմանալ, որ իրեն կարող է հետևել ինչ-որ հաքեր կամ կառավարությունը:

Ռոբի Ուիլյամսը հայտարարել է, որ արդեն 13 տարի բջջային հեռախոս չի օգտագործում