Ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը հերքել է լուրերը, թե սկսել է «Ջոկեր» ֆիլմի շարունակության նկարահանումները
Ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը հերքել է լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե սկսել է «Ջոկեր» ֆիլմի շարունակության նկարահանումները: Այս մասին ռեժիսորն ասել է IndieWire-ին տված հարցազրույցի ժամանակ:
Նոյեմբերի 20-ին The Hollywood Reporter-ը հայտնել էր, որ Warner Bros. ընկերության հետ բանակցություններից հետո Ֆիլիպսը սկսել է ֆիլմի երկրորդ մասի աշխատանքները: Մի քանի ժամ անց տեղեկատվությունը հերքվել է:
«Կարող եմ ազնվորեն ասել, որ հոկտեմբերի 7-ին իմ մասնակցությամբ որևէ հանդիպում չի եղել: Երկրորդ, եթե դուք ճանաչում եք ինձ և տեղյակ եք իմ կարիերայի մասին, դա իմ ոճը չէ: Երբ ես նկարահանեցի «Ամուրիների հավաքը Վեգասում» ֆիլմը, որը մեծ ճանաչում ունեցավ, ես չդարձա կատակ-ֆիլմեր թողարկող պրոդյուսեր և չէի կարող ասել՝ «Եկե՛ք ավելի շատ ֆիլմեր նկարահանենք»,- ասել է նա:
Ֆիլիպսը նշել է, որ Խոակին Ֆենիքսի և սցենարի հեղինակների հետ որևէ պայմանավորվածություն չկա:
Ռեժիսորը միևնույն ժամանակ նշել է, որ «Ջոկեր»-ի հնարավոր շարունակության վերաբերյալ քննարկումներն ընթացքի մեջ են. չէ՞ որ ֆիլմին հաջողվել է կինովարձույթում ավելի քան մեկ միլիարդ դոլար հավաքել:










