ԱՄՆ հիվանդանոցներից մեկում միաժամանակ հղիացել է ծննդատան ութ աշխատակից

19:55 • 29.11.19

ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Նյու Լոնդոն քաղաքի հիվանդանոցներից մեկի ծննդատան ութ աշխատակիցներ միաժամանակ հղիացել են, հայտնում է WTNH հեռուստաընկերության կայքը:

Նշվում է, որ նրանցից մեկն արդեն ունեցել է երեխային, իսկ մնացածները գտնվում են մինչև երեք շաբաթական հղիության տարբեր փուլերում: Ապագա մայրերից մի քանիսն արդեն գիտեն երեխաների սեռերը. երեք տղա և երեք աղջիկ`ներառյալ արդեն ծնված փոքրիկը: Մյուս երկու պտուղների սեռերը պարզ կդառան ավելի ուշ:

Նշվում է, որ 44 հոգանոց անձնակազմի պարագայում միաժամանակ ութ հղիությունը ռեկորդային է: Նման դեպք պատահել է նաև ԱՄՆ Մեն նահանգի բժշկական կենտրոններից մեկում, երբ միաժամանակ հղիացել է 9 բուժքույր: Այս տարի ավելի վաղ նշվել էր, որ Նյու Յորքի և Արիզոնա նահանգի Մեսա քաղաքի բուժհաստատություններում միաժամանակ հղիացել են 15 և 16 աշխատակիցներ: