Հաագայի կենտրոնում անհայտ անձը դանակահարել է մի քանի մարդու և փախուստի դիմել
Նիդեռլանդների Հաագա քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում մի քանի մարդ է դանակահարվել: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով տեղի ոստիկանությանը:
Հաղորդվում է, որ այս պահին Գրոտե Մարկտստրաատ փողոցում, որտեղ տեղի է ունեցել պատահարը, անվտանգության ուժերն աշխատանքներ են իրականացնում:
Ինչպես հաղորդում է Het Parool-ը, հղում տալով ականատեսի, նվազագույնը 3 մարդ է տուժել, իսկ հանցագործը դեռևս հայտնաբերված չէ:
Պարբերականը մանրամասնում է, որ կասկածյալը 45-ից 50 տարեկան տղամարդ է:









