Ռիո դե Ժանեյրոյում դանակով զինված տղամարդը պատանդ է վերցրել 5 մարդու

01:23 • 30.11.19

Զինված չարագործն ուրբաթ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի բարերից մեկում պատանդ է վերցրել 5 մարդու: Այս մասին հաղորդում է Известия-ն՝ հղում տալով G1պորտալին:

Նշվում է, որ տղամարդը, նախնական տվյալներով, զինված է դանակով և դյուրավառ նյութով: Վերջինս ներխուժել է բար, պատանդ վերցրել 6 մարդու, ինչից հետո նրանցից մեկին բաց է թողել:

Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանությունն այժմ մարդկանց ազատ արձակելու ուղությամբ բանակցություններ է վարում պատանդառուի հետ:

Դեպքի վայրում հատուկ նշանակության ուժեր կան, փողոցը շրջափակված է