Ռումբ՝ պայուսակում. Փարիզում կայարաններից մեկը տարհանվել է
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի հյուսիսային կայարանը տարհանվել է պայուսակներից մեկում ռումբ հայտնաբերելուց հետո: Այս մասին հայտնում է Frum News Report-ը թվիթերում:
Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ոստիկանության աշխատակիցները: Դեպքի հանգամանքներն այժմ պարզվում են:
#BREAKING: #Paris' #GareduNord has been evacuated following the discovery of an explosive device hidden in a bag. #France #Netherlands #TheHague #LondonShootingpic.twitter.com/7x429YRusR
— FNR- FRUM NEWS REPORT (@FrumNewsReport) November 29, 2019
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիդեռլանդների Հաագա քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում մի քանի մարդ է դանակահարվել:
Հաղորդվում է, որ այս պահին Գրոտե Մարկտստրաատ փողոցում, որտեղ տեղի է ունեցել պատահարը, անվտանգության ուժերն աշխատանքներ են իրականացնում:
Ինչպես հաղորդում է Het Parool-ը, հղում տալով ականատեսի, նվազագույնը 3 մարդ է տուժել, իսկ հանցագործը դեռևս հայտնաբերված չէ:









