Հաագայում դանակահարության հետևանքով բոլոր տուժածները անչափահասներ են
Նիդեռլանդների Հաագա քաղաքում տեղի ունեցած դանակահարության հետևանքով բոլոր տուժածները անչափահասներ են: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով տեղի ոստիկանությանը:
«Գրոտե Մարկտստրաատ փողոցում հարձակման հետևանքով 3 տուժածները անչափահասներ են»,- ասվում է քաղաքային ոստիկանության թվիթերյան գրառման մեջ:
Նշվում է, որ իրավապահները կապ են հաստատել տուժածների ընտանիքների հետ:
Արդեն հայտնել էինք, որ Նիդեռլանդների Հաագա քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում մի քանի մարդ է դանակահարվել:
Պարբերականը մանրամասնում է, որ կասկածյալը 45-ից 50 տարեկան տղամարդ է:









