ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը այսօր ժամը 10:30-ին կհարցաքննվի

18:13 • 26.12.19

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դեկտեմբերի 27-ին՝ ժամը 10:30-ին, կհարցաքննվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը. «Վաղը ժամը 10:30-ին Հատուկ քննչական ծառայության քննիչը պարոն Թովմասյանի հետ կապված քննչական գործողություն է կատարելու, հարցաքննություն է տեղի ունենալու»:

Հարցին, թե ՍԴ նախագահին հարցաքննելու ընթացակարգը պահպանվո՞ւմ է, Արման Մակինյանն ասաց.«Ուրեմն, «Սահմանադրական դատարանի» մասին սահմանադրական օրենքը կարգավորում է ընթացակարգերը, նախապես հայտնում են հարցաքննության անհրաժեշտության մասին, ընտրվում է հարցաքննության համար վայր և ժամ, այդ հարցերը համաձայնեցված են»:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացնում Սահմանադրական դատարանում: Tert.am-ի հետ զրույցում ՀՔԾ-ից հայտնեցին, որ ՀՔԾ քննիչը ՍԴ-ում խուզարկություն չի իրականացրել, այլ մանրամասներ չհայտնեցին: