Բարաք Օբաման հրապարակել է 2019թ. իր նախընտրած ֆիլմերի ցանկը

11:41 • 30.12.19

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման, չխախտելով ամենամյա ավանդույթը, հրապարակել է ընթացիկ տարվա համար իր նախընտրած ֆիլմերի ցանկը:

Ինչպես նշում է theguardian.com-ը, Միացյալ Նահանգների 44-րդ նախագահը ֆիլմերի ցանկը հրապարակել է թվիթերյան և ինստագրամյան էջերում:

Առաջին տեղում «Ամերիկյան գործարան»-ն է, որին հաջորդում են «Զարմանալի թեթևություն»,  «Ապոլլոն 11», «Մոխրագույնը մաքուր սպիտակ է», «Ատլանտիկա», «Չվող թռչուններ», «Կրթություն», «Դայան», «Հրաժեշտ», «Ford-ն ընդդեմ Ferrari-ի», «Իռլանդացին», «Ուղղակի ներել», «Վերջին սևականը Սան Ֆրանցիսկոյում», «Փոքրիկ կանայք», «Ամուսնության պատմություն», «Մակաբույծ», «Հուշանվեր», «Տրանզիտ» ֆիլմերը:

Ցանկում ներառվել են ինչպես հոլիվուդյան, այնպես էլ չինական, կոլումբիական և այլ արտասահմանյան ֆիլմեր: Հատկանշական է, որ այս ֆիլմերի կեսը հեղինակավոր «Օսկար» մրցանակի հավակնորդ է:

Ինչ վերաբերում է հեռուստասերիալներին, ապա Օբաման առանձնացրել է «Ֆլիբեգ»-ի 2-րդ եթերաշրջանը, «Անհավատալի»-ն և «Պահապաններ»-ը: 

Օբաման իր նախընտրած մշակութային գործերի ցանկերով սկսել է կիսվել 2015թ. ի վեր:

 

View image on Twitter

Բարաք Օբաման հրապարակել է 2019թ. իր նախընտրած ֆիլմերի ցանկը