Գերմանացի նկարիչը տեսողական խաբկանք առաջացնող ուշագրավ նկարներ է ստեղծում (լուսանկարներ, տեսանյութ)

21:55 • 31.12.19

Գերմանացի Ստեֆան Փաբստը ձեռքով ստեղծված գերիրական պատկերների իսկական վարպետ է, որի բացառիկ տաղանդի շնորհիվ նկարներն առաջին հայացքից տեսողական խաբկանք են առաջացնում նայողի մոտ:

Ինչպես նշում է odditycentral.com-ը, Ռուսաստանում ծնված, սակայն այժմ Գերմանիայում բնակվող արվեստագետը նկարել է սկսել 15 տարեկանից:

Սկզբում նա տարված էր դիմանկարներով, սակայն դա նրան շատ շուտ է ձանձրացրել: Որոշ ժամանակ անց տղան իր բացառիկ տաղանդը բացահայտել է գերիրական պատկերների ստեղծման հարցում:

Նրա աշխատանքներն այնքան որակյալ են ու տպավորիչ, որ շատերը չեն հավատում դրանց՝ ձեռքով նկարված աշխատանքներ լինելուն:

 

Գերմանացի նկարիչը տեսողական խաբկանք առաջացնող ուշագրավ նկարներ է ստեղծում (լուսանկարներ, տեսանյութ)