Չինաստանում ռեստորանի տերը հաճախորդների մոտ կախվածություն առաջացնելու համար ուտեստներում գաղտնի ափիոն է ավելացրել
Չինաստանի Գուանսի նահանգում գործող ռեստորաններից մեկի տերն այցելուների շրջանում կախվածություն առաջացնելու և նրանց հոսքն ապահովելու համար ուտեստների մեջ գաղտնի ափիոն է ավելացրել:
Ինչպես նշում է Oddity Central-ը, չինացու կեղծարարության մասին հայտնի է դարձել պատահականության արդյունքում: Ուտեստը ճաշակած այցելուներից մեկը ոստիկանության պահանջով օրգանիզմում մորֆինի պարունակության անալիզ է հանձնել ու, ի զարմանս իրեն, դրական պատասխան է ստացել: Տղամարդը ոստիկանությանը համոզել է, որ թմրանյութ չի օգտագործում, ինչպես նաև ասել է, որ միայն մի ափսե լապշա է կերել ռեստորանում:
Սա լսելով՝ ոստիկանության աշխատակիցները որոշել են ռեստորան այցելել և ստուգում անցկացնել: Խուզարկության արդյունքում նրանք ափիոնով լի տուփ են հայտնաբերել:
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:










