Լոնդոնում վանդալը վնասել է Պիկասոյի՝ 25 մլն դոլար արժողությամբ կտավը

21:06 • 31.12.19

Մեծ Բրիտանիայի իշխանությունները 20-ամյա Շաքիլ Մեսիին մեղադրել են աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի՝ ցուցադրության հանված կտավներից մեկը վնասելու համար:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել լոնդոնյան Tate Modern պատկերասրահում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վանդալը կտրել է կտավը: Դրանից հետո պատկերասրահի տնօրինությունը ստիպված է եղել ցուցադրությունից հանել արվեստի գործը:

Նշվում է, որ կտավը գնահատվել է 25 մլն դոլար:

Լոնդոնում վանդալը վնասել է Պիկասոյի՝ 25 մլն դոլար արժողությամբ կտավը