«Ջոկեր» ֆիլմում խաղացած դերի համար Հոակին Ֆենիքսը «Ոսկե Գլոբուս» մրցանակի է արժանացել (լուսանկար, տեսանյութ)
Ամերիկացի դերասան, պրոդյուսեր և երաժիշտ Հոակին Ֆենիքսը «Ջոկեր» ֆիլմում խաղացած դերի համար Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի կողմից արժանացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակի, հայտնում է NBC հեռուստաալիքը:
Աշխարհի 3-րդ հեղինակավոր մրցանակաբաշխության մրցանակներից մեկի`«Ոսկե Գլոբուս»-ի հանձնման 77-րդ արարողությունը այս տարի տեղի է ունեցել հունվարի 6-ի լույս 7-ի գիշերը Լոս Անջելեսում:
«Դրամատիկ ֆիլմում լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել էին նաև Քրիստիան Բեյլը (Ford-ն ընդդեմ Ferrari-ի), Անտոնիո Բանդերասը (Ցավ և փառք), Ադամ Դայվերը (Ամուսնական պատմություն), Խոակին Ֆենիքսը (Ջոկեր) և Ջոնաթան Փրայսը (Երկու հայրեր):










