Չինացիները Ռուսաստանում կցուցադրեն Արամ Խաչատրյանի բալետը

16:40 • 09.01.20

Հունվարի 14-ին Վլադիվոստոկում կմեկնարկի Չինաստանի Լյաոնինի բալետային թատերախմբի շրջագայությունը, որը Ռուսաստանի բնակիչներին կցուցադրի երկու ներկայացում ՝ ներառյալ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

««Սպարտակ» բալետով, որը 1954-ին գրել է ԽՍՀՄ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, կսկսվի շրջագայությունը. այն պատմում է իր և մյուս գերիների համար Սպարտակի հերոսական պայքարի մասին, որոնք ստրկացվել էին հռոմեական կայսր Կրասոսի կողմից»,- ասված է հայտարարության մեջ:

Չինական բալետային թատերախումբը կցուցադրի նաև «Մուլան» բալետը: Այն պատմում է մի աղջկա մասին, որը որոշում է պաշտպանել հորը և նրա փոխարեն ծառայության է մեկնում:

 

Չինացիները Ռուսաստանում կցուցադրեն Արամ Խաչատրյանի բալետը