Հին Նոր տարուն Հայաստանի ճարտարապետների միությունում կհնչեն ջազային մշակումներ

13:25 • 09.01.20

Հայաստանի պետական ջազ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ Հին Նոր տարին կնշանավորի տոնական համերգով, որը տեղի կունենա հունվարի 12-ին Հայաստանի ճարտարապետների միությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նվագախումբը կներկայանա ամանորյա ծրագրով: Կհնչեն սուրբծննդյան և ամանորյա երգերի ու մեղեդիների ջազային մշակումներ:

Երեկոյին բացի նվագախմբից, հանդես կգան դաշնակահար, կոմպոզիտոր, գործիքավորող Վահագն Հայրապետյանը, թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը, ինչպես նաև երիտասարդ արտիստներ: Նվագախումբն այդպիսով ճանապարհ է հարթում նաև երիտասարդ տաղանդների համար՝ հնարավորություն ընձեռելով նրանց հանդես գալու մեծ բեմերում:

 

 

Հին Նոր տարուն Հայաստանի ճարտարապետների միությունում կհնչեն ջազային մշակումներ