Լիամ Գալահերն ակնարկել է 2022 թվականին Oasis խմբի վերամիավորման մասին (լուսանկարներ, տեսանյութեր)

13:37 • 09.01.20

Անգլիացի երգիչ և երգերի հեղինակ, Oasis խմբի նախկին մենակատար Լիամ Գալահերն ակնարկել է 2022 թվականին աշխարհահռչակ Oasis խմբի վերամիավորման մասին, գրում է Daily Mail-ը:

47-ամյա ռոք աստղը հայտնել է, որ ինքն ու եղբայրը՝ Նոել Գալահերը, կարող են վերջ դնել իրենց տասնամյա թշնամությանը՝ պնդելով, որ Նոելն «աղերսում է իրեն» երկու տարի անց կրկին վերամիավորվել Oasis-ի շրջանակում:

Լիամը սոցիալական ցանցերում իր երկրպագուներին նաև հայտնել է, որ երրորդ ալբոմի թողարկումից հետո մտադիր է ավարտել իր սոլո կարիերան:

«3-րդ ալբոմից հետո պատրաստվում եմ դադար առնել, չեմ կարծում, որ այլևս կարող եմ միայնակ աշխատել: Ես կարող եմ գրել այն, ինչ ինձ դուր է գալիս, նա՝ նույնպես, բայց կարծում եմ, որ լավագույն տարբերակը սա է...»,- Twitter-ում գրել է Wonderwall հիթի կատարողը՝ անավարտ թողնելով միտքը:

«Ես մտադիր եմ ավարտել իմ սոլո կարիերան, քանի որ եղբորիցս զանգ ստացա. նա ինձ խնդրում էր Oasis խումբը վերամիավորել 2022 թվականին»,- հավելել է նա:

Երկրպագուներից ոմանք փոքր-ինչ կասկածամտորեն են վերաբերվել Լիամի թվիթերյան գրառմանը՝ հաշվի առնելով երկու եղբայրների միջև թշնամական հարաբերությունները, ինչի մասին հայտնի դարձավ 2009 թվականին՝ Oasis խմբի պառակտումից հետո:

Oasis անգլիական ռոք խումբը ձևավորվել է 1991 թվականին Մանչեսթեր քաղաքում։

18 տարվա գոյության ընթացքում խումբը թողարկել է 7 ստուդիական ալբոմ, որոնցից յուրաքանչյուրը գլխավորել է Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթները: Խմբի 22 սինգլ հայտնվել է Մեծ Բրիտանիայի վարկանշային աղյուսակների լավագույն տասնյակում, իսկ դրանցից 8-ը գտնվել են առաջին հորիզոնականում։

Խումբն իր գործունեությունը դադարեցրել է 2009 թվականին, երբ Նոել Գալահերը հայտարարել է, որ լքում է խումբը՝ եղբոր հետ աշխատելու անհնարինության պատճառով:

 

'He's begging me to start Oasis again': Liam Gallagher, 47, hinted an Oasis reunion could be on the cards for 2020 in a tweet he posted on Wednesday night

Making amends? He revealed brother Noel Gallagher has been 'begging' him for an Oasis reform, suggesting they could put an end to their decade long feud

Big announcement: Liam revealed he is retiring from his solo career following his third album and teased Oasis could make a comeback in two years time

Image result for Oasis

Image result for Oasis

Լիամ Գալահերն ակնարկել է 2022 թվականին Oasis խմբի վերամիավորման մասին (լուսանկարներ, տեսանյութեր)