«Օսկար» մրցանակաբաշխությունն այս տարի ևս կանցկացվի առանց հաղորդավարի

12:26 • 09.01.20

Մյուս ամիս՝ փետրվարի 10-ին կայանալիք «Օսկար» հեղինակավոր կինոմրցանակաբաշխությունը երկրորդ անգամ կանցկացվի առանց հաղորդավարի, չորեքշաբթի համատեղ հայտարարությամբ հաստատել է ABC Entertainment-ը, գրում է Deadline-ը:

«Կրկնել անցյալ տարվա փորձը. Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի հետ միասին որոշում կայացվեց, որ այս տարի ևս չի լինի հաղորդավար»,- ասել Է ABC Entertainment-ի նախագահ Քերի Բերկը:

Անցյալ տարի «Օսկար» մրցանակաբաշխությունը վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ անցկացվել էր առանց հաղորդավարի:

«Օսկար» մրցանակների հանձնման 91-րդ արարողության հաղորդավարը՝ ամերիկացի կատակերգու դերասան Քևին Հարթը, հրաժարվել էր այդ դերից՝ իր հասցեին հնչած հոմոֆոբիայի մեղադրանքներից հետո:

«Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 10-ին:

Image result for Oscar hosts

Image result for Oscar hosts