Օզի Օսբորնը և Էլթոն Ջոնը համատեղ երգ են թողարկել (տեսանյութ)

23:12 • 10.01.20

Բրիտանացի լեգենդար երաժիշտներ Օզի Օսբորնը և Էլթոն Ջոնը համատեղ երգ են թողարկել։ Երգը հրապարակվել է Օզի Օսբորնի YouTube-ի պաշտոնական էջում։

Երգիչները, որոնք վաղեմի ընկերներ են, ներկայացել են Ordinary Man նոր դուետով։

Երգն արժանացել է օգտատերերի հիացական մեկնաբանություններին, որոնց խոսքով՝ «խավարի արքայազնը և Ռոքեթմենը» թողարկել են հերթական երաժշտական գլուխգործոցը:

Հաղորդվում է, որ սա Օզիի առաջիկա ալբոմից ներկայացված առաջին երգն է, որը, ինչպես այսօր հաստատվել է, կթողարկվի փետրվարի 21-ին։

«Երբ ես գրում էի Ordinary Man երգը, այն ինձ հիշեցրեց Էլթոնի հին երգերից մեկը»,- հայտնել է Օսբորնը և հավելել, որ այդ ժամանակ էլ հղացել է Էլթոնին երգում ներգրավելու միտքը։

Օզի Օսբորնը և Էլթոն Ջոնը համատեղ երգ են թողարկել (տեսանյութ)