Արցախցի Միշան իր և Ֆիլիպ Կիրկորովի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)

13:34 • 10.01.20

Արցախցի փոքրիկ կատարող, ռուսական «Ձայնը․ Երեխաներ» հեռուստանախագծի մասնակից Միշա (Միքայել) Գրիգորյանն Instagram սոցիալական կայքի իր էջում տեսանյութ է հրապարակել ՌԴ երգիչ Փիլիպ Կիրկորովի հետ: 

«Նրան անվանում են ռուսական էստրադայի թագավոր, իսկ ինձ հաճախ` ռուսական էստրադայի արքայազն: Վերջերս Մոսկվայում մի միջոցառման ժամանակ էի երգում, որտեղ էլ հանդիպեցինք»,- տեսանյութին կից գրել է Միշան:

Մեկնաբանություների բաժնում հետևորդներից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք Կիրկորովը հայ է, թե ոչ, ինչին ի պատասխան այլ օգտատերեր նշել են, որ Կիրկորովի հայրը` Բեդրոս Կիրկորովը, անձամբ խոսում է իր հայկական ծագման մասին, սակայն երգիչն իր ազգային պատկանելիության մասին չի բարձրաձայնում:

 

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by Misha (@misha_voa) on

Արցախցի Միշան իր և Ֆիլիպ Կիրկորովի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)