Բրեդ Փիթը հայտարարել է, որ չի նկարահանվի «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմի շարունակության մեջ
Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը հայտարարել է, որ չի նկարահանվի «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմի շարունակության մեջ, հայտնում է Independent-ը` հղում տալով ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակաբաշխության ժամանակ դերասանի ելույթին:
«Կյանքիս նպատակներն այժմ շատ պարզ են: Երջանիկ ու առողջ լինել և փորձել չհայտնվել այնպիսի ֆինանսական իրավիճակում, որ ստիպված լինեմ նկարահանվել «Օուշենի տասնչորս ընկերներ»-ում»,- կատակել է դերասանը:
Նա մրցանակ է ստացել Կինոքննադատների ազգային խորհրդի կողմից՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար:
Բրեդ Փիթը նկարահանվել է ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգի «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմում (2001 թ.) և հաջորդող երկու մասերում:










