Թիմոթի Շալամեն նոր կենսագրական ֆիլմում հանդես կգա լեգենդար երաժիշտ Բոբ Դիլանի դերում

13:40 • 11.01.20

Բազմաթիվ հաղորդագրությունների համաձայն՝ երիտասարդ և տաղանդավոր դերասան Թիմոթի Շալամեն մարմնավորելու է երիտասարդ Բոբ Դիլանին՝ վերջինիս մասին պատմող կենսագրական ֆիլմում, գրում է Harper’s Baazar-ը։

Ռեժիսոր Ջեյմս Մենգոլդը, որը Քրիստիան Բեյլի և Մեթ Դեյմոնի գլխավոր դերակատարմամբ «Ֆորդն ընդդեմ Ֆերարիի» ֆիլմի ռեժիսորն է, կնկարահանի Դիլանի մասին պատմող կենսագրական ֆիլմը, որը կարտացոլի երաժիշտի` ֆոլկից ռոք երաժշտության անցման տարիները:

Նախագիծը, ըստ հաղորդման, չունի պաշտոնական անվանում․ ֆիլմի աշխատանքային անվանումը Going Electric է։

Ըստ լուրերի՝ Շալամեն իր նոր դերին պատրաստվելու համար կիթառի դասերի է հաճախում։

Image result for Timothée Chalamet

Image result for Timothée Chalamet

Image result for bob dylan

Image result for bob dylan