Սելենա Գոմեսը նոր ալբոմ է թողարկել. երգչուհին գլխավոր երգի մասին նոր տեսահոլովակ է ներկայացրել (լուսանկարներ, տեսանյութ)

11:17 • 11.01.20

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսն Instagram սոցիալական կայքի իր էջում հայտնել է, որ Rare անվանումով նոր ալբոմ է թողարկել: 

«Ալբոմս պաշտոնապես թողարկվեց: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աշխատել են ինձ հետ: Հուսով եմ` ձեզ դուր կգա այն»,- հրապարակմանը կից գրել է փոփ աստղը:

Ալբոմում ներառված է 13 երգ, այդ թվում ՝ Lose you to love me և Look on her now երգերը, որոնք աստղի հետևորդները կարող են շատ թվային հարթակներում լսել կամ ներբեռնել:

Նախկինում Սելենա Գոմեսը հայտնել էր, որ ինքնագիր է թողել իր սոլո ալբոմի չորս հազար օրինակների վրա, որոնք կհանձնվեն ամենահաջողակ երկրպագուներին: Դեռ հայտնի չէ, թե ովքեր կլինեն այդ հաջողակները:

Ավելի ուշ երգչուհին ևս մի հրապարակում է կատարել, որում հայտնել է Rare ալբոմի գլխավոր երգի հիման վրա նոր տեսահոլովակի պրեմիերայի մասին: Երգը դժբախտ սիրո` տղայի մասին է, որը չի գնահատել իր յուրահատկությունը:

 

Картинки по запросу selena gomes rare

 

 

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by Selena Gomez (@selenagomez) on

Սելենա Գոմեսը նոր ալբոմ է թողարկել. երգչուհին գլխավոր երգի մասին նոր տեսահոլովակ է ներկայացրել (լուսանկարներ, տեսանյութ)