Ճապոնացի միլիարդատերն ընկերուհի է փնտրում դեպի տիեզերք թռիչքի համար

13:33 • 13.01.20

Ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան իր համար ընկերուհի է փնտրում, որպեսզի նրա հետ 2023թ. դեպի տիեզերք թռչի:

Ինչպես նշում է dailymail.co.uk կայքը, 44-ամյա մեծահարուստը ցանկանում է պատմական թռիչքի ժամանակ իր կողքին տեսնել 20 տարեկանից բարձր կնոջ, որը նախևառաջ կլինի խաղաղասեր, կհետաքրքրվի տիեզերքով և կկարողանա մասնակցել թռիչքի նախապատրաստական աշխատանքներին:

«Իրականում ես ցանկանում եմ կյանքի ընկեր գտնել ու նրա հետ դեպի տիեզերք թռչել»,- խոստովանել է Zozo Inc.-ի նախկին սեփականատերը: Նա այդ նպատակով կայք է բացել, որտեղ առաջարկում է գրանցվել բոլոր հետաքրքրվողներին:

Մաեձավան իր ընտրության մասին կհայտարարի մարտի վերջին: 2023թ. ծրագրված թռիչքն իրականացվելու է Իլոն Մասկի SpaceX տիեզերանավով, որը պտտվելու է Լուսնի շուրջը: Աղբյուրը մանրամասնում է, որ Մաեձավայի թռիչքի մասին վավերագրական ֆիլմ կնկարահանվի:

 

Maezawa is due to fly around the moon as the first private passenger with Elon Musk's SpaceX after he paid 'a lot of money' for the privilege

Ճապոնացի միլիարդատերն ընկերուհի է փնտրում դեպի տիեզերք թռիչքի համար