Սալմա Հայեքը շնորհավորել է իր վաղեմի ընկեր Անտոնիո Բանդերասին՝ «Օսկար 2020»-ի «Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվելու համար
Հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեքը շնորհավորել է իր վաղեմի ընկեր՝ իսպանացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Անտոնիո Բանդերասին՝ «Ցավ և փառք» ֆիլմի համար «Օսկար 2020»-ի «Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվելու համար:
Հայեքը, որը Բանդերասի հետ հանդես է եկել մի շարք ֆիլմերում, Instagram-ում հրապարակել է 1995 թվականի «Հուսահատը» ֆիլմից իր և դերասանի սևուսպիտակ լուսանկարը:
«Ավելի քան 20 տարի քեզ ճանաչելուց հետո, հաճելի է տեսնել, որ կրկին ծաղկում ես: Շնորհավորում եմ «Օսկար»-ի առաջադրվելու կապակցությամբ»,- գրել է դերասանուհին:
«Ուրախ եմ առաջադրվելու կապակցությամբ: Սա շատ կարևոր է ինձ և իսպանական ու իսպանալեզու կինոյի համար»,- իր հերթին, գրել է Բանդերասը:
Ռեժիսոր և սցենարիստ Պեդրո Ալմոդովարի իսպանական դրաման՝ «Ցավ և փառք» ֆիլմը, պատմում է ռեժիսոր Սալվադոր Մայոյի մասին, որը ստեղծագործական ճգնաժամ է վերապրում։














