Ջոն Ուիլյամսը ռեկորդ է սահմանել «Օսկար» մրցանակի ներկայացվելու թվաքանակի առումով

11:31 • 14.01.20

Ամերիկացի կոմպոզիտոր և դիրիժոր Ջոն Ուիլյամսը ռեկորդ է սահմանել «Օսկար» մրցանակի ներկայացվելու թվաքանակի առումով, հայտնում է Classic FM-ը:

Նա ներառվել է «Լավագույն երաժշտություն կինոնկարի համար» անվանակարգում՝  բլոկբաստերային «Աստղային պատերազմներ. Սքայուոքեր. Արևածագ» ֆիլմում գլխավոր երաժշտության համար` դառնալով այս կինոմրցանակի 52-ակի թեկնածու:

Այժմ ողջ արվեստի գործիչների շրջանում սա ամենախոշոր արդյունքն է (բացարձակ ռեկորդակիր է Ուոլթ Դիսնեյը, որին «Օսկար» մրցանակի էին ներկայացրել 59 անգամ):

Ջոն Ուիլյամսն «Օսկար» մրցանակի հնգակի դափնեկիր է («Ջութակահարը տանիքին» , «Ծնոտներ», «Աստղային պատերազմներ. Մաս 4, Նոր հույս», «Այլմոլորակայինը», «Շինդլերի ցուցակը»), ինչպես նաև 21 անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի, 7 անգամ` «BAFTA» և 4 անգամ` «Ոսկե գլոբուս» մրցանակների, ինչպես նաև մի շարք այլ հայտնի մրցանակների:

Բացի ֆիլմերի սաունդթրեքներից, կոմպոզիտորը երաժշտություն է գրել նաև Օլիմպիական խաղերի, հեռուստասերիալների և համերգների համար:

 

Ջոն Ուիլյամսը ռեկորդ է սահմանել «Օսկար» մրցանակի ներկայացվելու թվաքանակի առումով