«Ես նրան շատ եմ սիրում». Ռենե Զելվեգերը խոստովանել է, որ կցանկանար ևս մեկ անգամ հանդես գալ Բրիջիթ Ջոնսի դերում

14:07 • 15.01.20

Ամերիկացի դերասանուհի Ռենե Զելվեգերը Vanity Fair-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ կցանկանար չորրորդ անգամ մարմնավորել Բրիջիթ Ջոնսին` անգլիացի գրող Հելեն Ֆիլդինգի վեպերի հերոսուհուն:

«Ես նրան շատ եմ սիրում: Նա այնքան վառ կերպար է: Այդ պատճառով ուրախությամբ կնկարահանվեի այդ ֆիլմի շարունակության մեջ»,- հայտնել է դերասանուհին:

Դերասանուհին ընդգծել է նաև, որ ֆիլմի հնարավոր շարունակության մասին հարցը նախ պետք է ուղղել վեպի հեղինակին:

«Հուսով եմ՝ Հելեն Ֆիլդինգը կցանկանա, որ ևս մի ֆիլմ թողարկվի: Ես գիտեմ, որ նա գիրք է գրել, այդ պատճառով ամեն ինչ հնարավոր է»,- մեկնաբանել է «Օսկար» մրցանակի դափնեկիրը:

Առաջին անգամ Զելվեգերը լրագրող Բրիջիթ Ջոնսի դերում հանդես է եկել 2001 թվականին: 2004-ին թողարկվել է ֆիլմի շարունակությունը՝ «Բրիջիթ Ջոնս: Բանականության եզրին», որը դրական արձագանքների է արժանացել կինոքննադատների և հանդիսատեսի կողմից: 2016 թվականին թողարկվել է ռոմանտիկ կատակերգության երրորդ մասը՝ «Բրիջիթ Ջոնսի երեխան», որտեղ հերոսուհին պարզում է, թե ով է իր երեխայի հայրը:

Rene Zellweger

Image result for bridget jones movies scenes