Քեյթ Բլանշետը կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի ժյուրի կազմը

23:14 • 16.01.20

Դերասանուհի Քեյթ Բլանշետը կգլխավորի Վենետիկի 77-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմը: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, ավստրալուհին կդառնա 4 տարվա մեջ երրորդ կինը, որը գլխավորում է փառատոնի մրցանակաբաշխության արարողությունը:

Անցյալ տարի ժյուրիի նախագահն էր արգենտինացի ռեժիսոր Լուկրեցիա Մարտելը, իսկ 2017-ին՝ ամերիկացի դերասանուհի Անետ Բենինգը: Ի դեպ, լրագրողներն ու սոցցանցերի օգտատերերը վերջին տարիներին բուռն քննադատության են ենթարկում փառատոնի կազմակերպիչներին՝ ծրագրում կին ռեժիսորների նկարահանած ֆիլմեր քիչ ընդգրկելու համար:

Նշենք, որ 2018-ին Քեյթ Բլանշետը գլխավորել էր Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմը: Նա  «Օսկար» մրցանակի է արժանացել «Ավիատոր» և «Ժասմին» ֆիլմերում ունեցած դերերի համար: Բացի այդ, նա 5 անգամ առաջադրվել է ամենահեղինակավոր կինոմրցանակին:  

Քեյթ Բլանշետը կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի ժյուրի կազմը