Քվենտին Տարանտինոն հայտնել է, թե ով է իր համար Հոլիվուդի լավագույն դերասանը

12:02 • 16.01.20

Ամերիկացի հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն պատմել է, թե ով է, իր կարծիքով, Հոլիվուդում աշխատող ամենալավ դերասանը, հայտնում է Independent բրիտանական հրատարակությունը: 

«Ես Քրիս Փայնի մեծ երկրպագուն եմ, եթե խոսենք իր տարիքի դերասանների (39 տարեկան) մասին»,- հայտարարել է ռեժիսորը:

Ռեժիսորը նշել է, որ չնայած հավանել է «Աստղային ուղի»-ում (2009) դերասանի խաղը, կարծում է, որ նա լավագույն խաղը ցուցադրել է Թոմ Սքոթի «Անկառավարելին» թրիլլերում (2010 թվական):

Սակայն, Քվենտին Տարանտինոյի խոսքով, այդ նախագիծը չի օգնել Քրիս Փայնին իր կարիերայում «կինոաստղ» դառնալու ճանապարհին հաջորդ քայլը անել:

«Եթե համապատասխան դեր ունենայի, կհրավիրեի նրան իմ ֆիլմ»,- հայտարարել է ռեժիսորը:

Քրիս Փայնը դեռևս Տարանտինոյի որևէ ֆիլմում չի նկարահանվել:

Քվենտին Տարանտինոն հայտնել է, թե ով է իր համար Հոլիվուդի լավագույն դերասանը