Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմի նոր դերակատարը կարող է ունենալ մաշկի ցանկացած գույն, բայց կին լինել չի կարող. պրոդյուսերները բացառում են

05:06 • 17.01.20

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր՝ «Մահանալու ժամանակ չկա» ֆիլմի ավարտից հետո գլխավոր հերոս Դենիել Քրեյգը էստաֆետը կհանձնի մեկ այլ դերասանի: Ինչպես հայտնում է News.com.au-ն, ֆիլմի պրոդյուսերներից Բարբարա Բրոկոլին բացառել է, որ նոր ֆիլմում Բոնդի դերակատարը կլինի կին:

«Նա կարող է ունենալ մաշկի ցանկացած գույն, սակայն մի բան հստակ է` նա կին լինել չի կարող»,- ասել է Բարբարան` հավելելով, որ կանանց համար հարկավոր է ստեղծել նոր ու ավելի ուժեղ կերպարներ:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Քրեյգին փոխարինող նոր թեկնածու գտնել դեռևս չի հաջողվել:

Նշենք, որ նոր ֆիլմում Բոնդը հանձն է առնում առևանգված գիտնականին փրկելու առաքելությունը, որի ընթացքում առերեսվում է նոր տեխնոլոգիաներով զինված վտանգավոր ու խորհրդավոր չարագործին: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել նաև Լոնդոնում, Իտալիայում և Նորվեգիայում:

 

Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմի նոր դերակատարը կարող է ունենալ մաշկի ցանկացած գույն, բայց կին լինել չի կարող. պրոդյուսերները բացառում են