Խոակին Ֆենիքսը` լավագույն դերասան, Ռենե Զելվեգերը` լավագույն դերասանուհի. ԱՄՆ-ում կայացել է կինոդերասանների գիլդիայի 26-րդ մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

11:12 • 20.01.20

Լոս Անջելեսում տեղի է ունեցել ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի 26-րդ մրցանակաբաշխությունը, որի շրջանակում լավագույն դերասան է ճանաչվել Խոակին Ֆենիքսը («Ջոկեր»), իսկ լավագույն դերասանուհի՝ Ռենե Զելվեգերը («Ջուդի»):

Ինչպես տեղեկանում ենք TNT-ի յութուբյան ալիքից, «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Բրեդ Փիթը («Մի անգամ Հոլիվուդում»), իսկ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակը շնորհվել է Լորա Դերնին («Ամուսնական պատմություն»):

Հարավկորեացի ռեժիսոր Պոն Ջուն-հոյի «Մակաբույծները» ֆիլմը լավագույն դերասանական կազմի համար արժանացել է SAG Awards-ի գլխավոր մրցանակին:

Մինչդեռ հոլիվուդյան գերաստղ Ռոբերտ դե Նիրոն «Իռլանդացին» ֆիլմի համար մրցանակի է արժանացել կինոոլորտում ունեցած ավանդի համար:

Ջենիֆեր Էնիսթոնն ու Փիթեր Դինքլեյջը ճանաչվել են դրամատիկ սերիալների լավագույն դերասաններ, մինչդեռ հումորային սերիալների ասպարեզում պարգևատրվել են Թոնի Շալուբը և Ֆիբի Ուոլեր Բրիջը:

 

Բրեդ Փիթ

_Ева Лонгория_, _Шарлиз Терон_ и другие гости премии Гильдии продюсеров США - фото 2

Շառլիզ Թերոն

_Ева Лонгория_, _Шарлиз Терон_ и другие гости премии Гильдии продюсеров США - фото 3

Քեյթ Բեքինսեյլ

_Ева Лонгория_, _Шарлиз Терон_ и другие гости премии Гильдии продюсеров США - фото 4

Լորա Դերն

_Ева Лонгория_, _Шарлиз Терон_ и другие гости премии Гильдии продюсеров США - фото 6

Ռոբերտ դե Նիրո

_Ева Лонгория_, _Шарлиз Терон_ и другие гости премии Гильдии продюсеров США - фото 14

Խոակին Ֆենիքսը` լավագույն դերասան, Ռենե Զելվեգերը` լավագույն դերասանուհի. ԱՄՆ-ում կայացել է կինոդերասանների գիլդիայի 26-րդ մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)