Գործ ունենք ծրագրված հարձակման կամ մտածված շանտաժի հետ․ IDBank-ի Խորհրդի նախագահ
IDBank-ի Խորհրդի նախագահ Վարտան Դիլանյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադադարձել է «Արզնի» հանքային ջրերի նախկին գործարանի շուրջ ընթացող աղմկահարույց դատական գործին և այս համատեքստում IDBank-ի՝ հաճախ շրջանառվող անվան հարցին։ Հացազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:
- Պարոն Դիլանյան, վերջին շրջանում IDBank-ի անունը հաճախ է շոշափվում «Արզնի» հանքային ջրերի նախկին գործարանի շուրջ աղմկահարույց դատական գործով։ Որպես Բանկի հիմնական բաժնետեր, կմեկնաբանե՞ք ստեղծված իրավիճակը։
- Թույլ տվեք սկսել որոշ ճշգրտումներից․
Նախ, գործը գործարանին չի վերաբերում։ Դատական այս քաշքշուկն առնչվում է «Արզնի» հանքային ջրերի գործարանի շենքին։ Խնդրին անծանոթ մարդուն կարող է թվալ, թե Բանկը ձեռք է բերել կամ` որպես սեփականություն, ստացել է գործարան, այսինքն՝ մի ամբողջ բիզնես։ Իրականում այդ բիզնեսը վաղուց սնանկացել էր: Պատճառների մասին դատողություններ չեմ անի. մենք հաստատ դրա հետ որևէ կապ չունենք։
Երկրորդ՝ իմ ունեցած տվյալներով հիշյալ շենքի հետ կապված դատական գործերը չորսից ոչ պակաս են։ Դրանք բոլորը հարուցվել են Բանկի դեմ «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերության սնանկության կառավարիչ Հակոբ Ասոյանի կողմից։
Իսկ այժմ պատասխանեմ Ձեր հարցին․ հանգամանորեն ուսումնասիրելով Բանկի և դրա բաժնետերերի հարաբերությունները Գևորգ Աֆանդյանի՝ «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերության սեփականատիրոջ հետ` վստահորեն կարող եմ ասել, որ գործ ունենք պրն Աֆանդյանի կողմից Բանկի դեմ ձեռնարկված` մտածված ու ծրագրված հարձակման հետ, որն իրականացվում է բավականին հանդուգն ձևով, քանի որ կառուցված է հիմնականում ձևական փաստարկների, փաստերի մանիպուլացման և Բանկի մյուս բաժնետերերի վստահության չարաշահման վրա։
- Այս ամենում ի՞նչ ներգրավվածություն ունեն Բանկի մյուս բաժնետերերը: Ովքե՞ր են նրանք։
- Ինչպես հայտնի է, մինչև 2016թ. Բանկի միակ բաժնետերն էր լիբանանյան Credit Bank-ը։ 2016-ին ՀՀ ԿԲ-ի կողմից բանկերի կանոնադրական կապիտալի նվազագույն շեմի նկատմամբ պահանջների խստացմամբ պայմանավորված՝ այն ժամանակ դեռ «Անելիք Բանկը» կանգնել էր կապիտալը համալրելու խնդրի առաջ։ Լրացուցիչ թողարկման արդյունքում ես դարձա Բանկի նոր բաժնետերը՝ 60% բաժնեմասով։ Դա հրաշալի հնարավորություն էր իրականացնելու թվային բանկ ստեղծելու իմ վաղեմի երազանքը։ Մենք փոխհամաձայնության եկանք լիբանանցի մեր գործընկերների հետ, իսկ նոր ռազմավարության իրագործումը վստահվեց Բանկի ղեկավարությանը։ Գնման գործարքից առաջ ես պատվիրել էի, այսպես կոչված, due diligence ընթացակարգ, որը Բանկի հաշվեկշռում հայտնաբերեց մի շարք խնդրահարույց ակտիվներ։ Գործարքի շրջանակում համաձայնություն էր ձեռք բերվել դուրս բերել դրանք Բանկի տիրույթից։ Խնդրահարույց ակտիվների մեջ էր նաև հանքային ջրերի նախկին գործարանի չարաբաստիկ շենքը, որը Բանկը` որպես փոխհատուցում ստացել էր 2015թ.։ Շենքն ինքնին առանձնակի արժեք չի ներկայացնում. անկախ գնահատողն այն գնահատել է 2 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Մինչդեռ Բանկի մասնագետներն այն գնահատում են շատ ավելի համեստ՝ մոտ կես միլիոն ԱՄՆ դոլար։
Չնայած գույքի՝ 2 մլն դոլարի հասնող գերագնահատված արժեքին, նշված գործարանի շենքն ու արտադրական երկու հոսքագիծը 2015թ. Բանկն ընդունել է որպես փոխհատուցում՝ մարելով 4,5 մլն դոլարի չափով ժամկետանց վարկը։ Ինչո՞ւ։ Մի պարզ պատճառով․ պարոն Աֆանդյանից որևէ այլ բան ստանալու հնարավորություն Բանկն այլևս չուներ։ Իսկ պարոն Աֆանդյանը խոստացել էր վերագործարկել բիզնեսն ու Բանկին դրանում բաժնեմաս տալ։ Նա, իհարկե, ոչինչ չվերագործարկեց, արտադրում էր գազավորված ըմպելիք, որի հետ Բանկը որևէ առնչություն չուներ։ Այստեղ մի շատ կարևոր նրբություն կա․ Աֆանդյանը Բանկի հետ կնքել էր համաձայնագիր, որով իրեն տրվում էր գործարանի շենքի հետգնման նախապատվության իրավունք 2 տարի ժամկետով։ Համաձայնագրի խախտման գին էր սահմանվել գույքի արժեքի հնգապատիկը։ Ճիշտն ասած, սա արդեն իսկ տարօրինակ պայման է։ Կարծես` կար մեծ հավանականություն, որ Բանկը կգնա այդ ակնհայտորեն անիմաստ, եթե չասենք՝ հիմար քայլին՝ խախտելով համաձայնագիրը։ Եվ այսպես, իմ՝ ներդրում անելուց առաջ, Բանկի հաշվեկշիռը մաքրելու պահանջի արդյունքում Բանկի լիբանանյան բաժնետերերը Աֆանդյանի հետ սկսում են բանակցություններ վարել՝ նրանից գործարանի շենքը զրոյից ստեղծվող իրավաբանական անձի հաշվեկշռին փոխանցելու համաձայնություն ստանալու համար։ Ըստ էության, հենց միայն դրանով Բանկի բաժնետերերն արդեն իսկ կատարում են նախապատվության իրավունքի տրամադրման պահանջը։ Ավելին, Աֆանդյանը ոչ միայն չի արտահայտում շենքն անձամբ ձեռք բերելու ցանկություն, այլև շենքը վաճառելու իր համաձայնության դիմաց ստանում է այն ընկերության 33%-ը, որին օտարվում է գործարանի շենքը։ Այդ 33%-ը ձևակերպվում է Գ․Աֆանդյանի որդու անունով, իսկ մյուս որդին գործարքի կողմ հանդես եկող «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերության սեփականատերն է։ Եվ այսօր խաղարկվում է մի ամբողջ ներկայացում, թե իբր որդիներից մեկը չգիտեր, թե ինչ էր ուզում երկրորդը, Աֆանդյանը ձևացնում է, թե չգիտեր՝ ինչու է գործարանի շենքը Բանկի հաշվեկշռից տեղափոխվում «Տարմակ» ԲԲԸ-ի հաշվեկշռին, իսկ գլխավոր գործող անձ է դառնում սնանկության կառավարիչը, որը լիազորագիր է գրում Աֆանդյանի իրավաբանների անունով և պատկերացում անգամ չունի, թե ինչպես են «ոտնահարվել» «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերության իրավունքները։
Այժմ եկեք ընդհանրացնենք․
մարդը, ով՝
1․ վերահսկում է մի քանի բիզնես, որոնցից գրեթե բոլորը սնանկ են;
2․ հայաստանյան 7 բանկի պարտք է տասնյակ միլիոնավոր դոլարներ;
3․ մեր Բանկին է տվել 0,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ շենքը, առավելագույնը մոտ այդքան էլ արժեցող 2 հոսքագիծ՝ մարելով 4,5 մլն դոլարի վարկ,
պահանջում է Բանկից բռնագանձել 22 մլն ԱՄՆ դոլար հայցերից միայն մեկով, ընդ որում այն պատճառով, որ այդ շենքը վաճառվել է ոչ թե իրեն, այլ իր որդուն։ Եվ այս պատմության մեջ ամենազարհուրելին այն է, որ առաջին ատյանի դատարանները երկու անգամ վճիռներ են կայացնում հօգուտ նման հայցվորի։ Դա խոսում է դատական համակարգում առկա լրջագույն խնդիրների մասին։ Այս գործն այնքան մտացածին է և դրանից անթաքույց մեքենայությունների այնպիսի հոտ է փչում, որ առաջին ատյանի դատարանի վճիռը մեզ համար պարզապես աներևակայելի է։ Առողջ դատողությամբ ցանկացած մարդու համար Աֆանդյանի արարքներն առնվազն անբարեխիղճ են։
- Փորձե՞լ եք, արդյոք, արտադատական համաձայնություն ձեռք բերել վեճի շուրջ։
- Գործը բավականին խորությամբ ուսումնասիրելով` կարող եմ փաստել, որ սա ամենևին էլ վեճ չէ։ Քանի որ պրն Աֆանդյանի հարաբերությունները Բանկի հետ սկսվել են իմ ներդրումից շատ ավելի վաղ, նրա հետ առնչվող խնդրով զբաղվում էին մեր լիբանանցի գործընկերները։ Սակայն, դատարանի՝ «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերության օգտին վճռից հետո որոշեցի անձամբ զբաղվել խնդրով և հանձնարարեցի իմ ներկայացուցիչներին հանդիպել և համաձայնության գալ Աֆանդյանի հետ։ Գործի բոլոր մանրամասներին չէի տիրապետում և կարծում էի, թե մարդն իր շենքն է ուզում վերադարձնել։ Մենք պատրաստ էինք անգամ նվիրել այն։ Սակայն, ի զարմանս ինձ, շենքը նրան ամենաքիչն էր հետաքրքրում։ Նրա պահանջներն այն աստիճան ոչ ադեկվատ էին, որ ես որոշեցի ավելի խորն ուսումնասիրել հարցը և հասկացա, որ գործ ունենք ծրագրված հարձակման և մտածված շանտաժի հետ։ Հենց դա էլ բացատրում է նրա պահանջների ոչ ադեկվատ լինելը։ Հասկացա, որ գործ ունենք մատնոց խաղացնողների հետ, իսկ նման մարդկանց հետ վարվեցողության լավագույն ձևը նրանցից որքան հնարավոր է հեռու մնալն է։
- Ձեր կարծիքով, ինչպես կզարգանան իրադարձությունները։
- Ես ուղղակի վստահ եմ, որ ծիծաղ առաջացնող նման խարդախ սխեմաները միտված են նրան, որ հակառակ կողմի նյարդերը տեղի տան, և մեքենայությունների հեղինակները ստանան իրենցը։ Բայց մենք ամուր նյարդեր և համբերության մեծ պաշար ունենք։ Կարծում եմ՝ Նոր Հայաստանում նման աճպարարությունները չեն հաջողի։ Հայաստանի բանկային համակարգն արդեն վաղուց է անբարեխիղճ տնտեսվարողների հարձակումների թիրախում, սակայն տվյալ հայցն աննախադեպ է թե՛ գումարի, թե՛ անբարեխիղճ գործողությունների հանդգնության առումով։ Մենք նպատակ ունենք համագործակցելու բոլոր բանկերի, ոլորտը կարգավորողի, իրավապահ մարմինների և օրենսդիրների հետ այս խայտառակությանը նպաստող միջավայրն արմատախիլ անելու համար։ Հուսով եմ, որ բարձր ատյանի դատարաններն ամբողջությամբ կուսումնասիրեն գործի էությունը և արդար որոշում կկայացնեն։ Ցանկացած անաչառ դատարան շատ արագ կպարզի ճշմարտությունը։ Բանկի արտասահմանյան բաժնետերերի կողմից հայկական արդարադատության ոչ իրավաչափ որոշումների վիճարկումը միջազգային դատարաններում դիվիդենտներ չի բերի ոչ երկրին, ոչ էլ բաժնետերերին: Ավելին՝ այդ ամենը ոչ բարենպաստ ազդեցություն կունենա երկրի ներդրումային միջավայրի վրա։
- Ինչպես է դատական այս գործընթացն ազդում Բանկի գործունեության վրա։
- Բացի մեր իրավաբանական ռեսուրսների վատնումից՝ ոչ մի կերպ։ Մենք արդեն հաղորդագրություն ենք տարածել մեր հաճախորդների համար և կոչ արել չանհանգստանալ։ Բանկն ի վիճակի է կատարել իր բոլոր պարտավորությունները: Ավանդատուների միջոցներն ապահով են, դրանց ոչինչ չի սպառնում: Մենք վարում ենք ռիսկերի կառավարման զգույշ քաղաքականություն և հետևողականորեն ներդնում թվային բանկինգի կառուցման մեր ռազմավարությունը։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 10:36 • 21/11 Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը. որոշումը նախատեսում է զորակոչել նաև այն կանանց, ովքեր կամավոր հիմունքներով ցանկություն են հայտնել ծառայելու Որոշումը նախատեսում է զորակոչել նաև այն կանանց, ովքեր կամավոր հիմունքներով ցանկություն են հայտնել անցնելու շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն, ինչպես նաև օրենքով սահմանված հատուկ կարգավիճակ ունեցող արական սեռի քաղաքացիներին։
-
Տնտեսություն 17:50 • 20/11 Թուրքիան ակտիվորեն աշխատում է «Զանգեզուրով» առանձին երթուղի ստեղծելու ուղղությամբ. Թուրքիայի տրանսպորտի նախարար Թուրքիան ակտիվորեն աշխատում է «Զանգեզուրով» առանձին երթուղի ստեղծելու ուղղությամբ՝ Ադրբեջանի հետ Միջին միջանցքով բեռնափոխադրումների իրականացման համար այս մասին ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքներ
-
Իրադարձային 14:23 • 20/11 Կրթության տեսչական մարմինը դպրոցներում մի շարք խնդիրներ է վեր հանել. դրանք խմբավորվել և ներկայացվել են շահագրգիռ բոլոր կողմերին Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ ներգրավվել են այն դպրոցները, որոնք առանձնանում են մեծ թվով աշակերտներով։ Դասալսումներ անցկացվում են թե Երևանի, թե մարզերի դպրոցներում։
-
Իրադարձային 17:12 • 20/11 Իրանում մեկնարկել է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու ծրագրի մշակումը Սեպտեմբերի 7-ին Իրանի նախագահը հայտարարել էր Իսլամական Հանրապետության մայրաքաղաքը Թեհրանից Պարսից ծոցի ափ տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Ինչպես նշել է պետության ղեկավարը, Թեհրանը ներկայումս բախվում է խնդիրների, որոնք այլ կերպ հնարավոր չէ լուծել։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Տնտեսություն
-
15:17 • 21.11.24 98,000 դոլար. բիթքոինի արժեքը շարունակում է ռեկորդներ գրանցել
-
12:49 • 21.11.24 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Իրադարձային
-
20:46 • 21.11.24 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ
-
19:00 • 21.11.24 ՄԱԿ-ում մեկնաբանել են Նեթանյահուի ձերբակալության ՄՔԴ-ի օրդերը
Իրավունք
-
17:23 • 21.11.24 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսով. ՔԿ
Ժամանց
-
21:46 • 20.11.24 Դուբայում ռեկորդային քաշով ոսկե ձուլակտոր են պատրաստել
-
22:58 • 19.11.24 Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր նոր «ընկերոջը»