Ուես Անդերսոնը նոր ֆիլմի համար աստղային կազմ է հավաքել

13:03 • 21.01.20

Ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնն աստղային կազմ է հավաքել իր արդեն տասներորդ ֆիլմի` «ֆրանսիացի կարգավար»-ի համար, հայտնում է Independent հրատարակությունը:

Հայտնի դերասաններ Բիլ Մյուրեյից և Օուեն Ուիլսոնից բացի, որոնք հաճախ են հանդես գալիս ռեժիսորի կինոնկարներում, Անդերսոնը համագործակցել է Մաթյո Ամալրիկի, Բոբ Բալաբանի, Էդրիան Բրոուդիի, Թիմոտի Շալամեի, Ուիլլեմ Դեֆոյի, Սեսիլ դը Ֆրանսի, Բենիսիո դել Տորոյի, Ռուպերտ Ֆրենդի, Լինա Կուդրիի, Ալեքս Լոութերի, Վենսան Լակոստի, Վենսան Մաքենի, Ֆրենսիս ՄաքԴորմանդի, Էլիզաբեթ Մոսի, Սիրշա Ռոնանի, Ջեյսոն Շվարցմանի, Լեա Սեյդուի, Լոիս Սմիթի, Թիլդա Սուինթոնի, Քրիսթոֆ Վալցի և Քեյթ Ուինսլեթի հետ:

«Ֆրանսիացի կարգավար»-ն անվանում են «20-րդ դարում Փարիզի ամերիկյան թերթի խմբագրությունից լրագողներին ուղղված սիրային նամակ»: Հայտնի է, որ ֆիլմը մյուզիքլ չի լինի:

Ֆիլմում հիմնական սյուժետային ուղղությունները երեքն են, իսկ տևողությունը երկու ժամից պակաս է: Նկարահանումները տեղի են ունեցել Ֆրանսիայում: Սպասվում է, որ ֆիլմն էկրաններ կբարձրանա մայիսին և կցուցադրվի Կաննի կինոֆառատոնի շրջանակում:
 

 

Ուես Անդերսոնը նոր ֆիլմի համար աստղային կազմ է հավաքել