Բրիտանական դրամահատարանը Queen ռոք խմբի պատվին մետաղադրամ է թողարկել (տեսանյութ, լուսանկարներ)

11:16 • 21.01.20

Բրիտանական թագավորական դրամահատարանն ազդարարել է երաժշտության համաշխարհային լեգենդներին նվիրված մետաղադրամների շարքի թողարկման մասին, որը սկսվել է բրիտանական Queen ռոք խմբից: Այս մասին տեղեկացնում է դրամահատարանի մամուլի ծառայությունը:

«Նրանք հիթերի շարք են ձայնագրել: Երկրպագուները հավաքվում էին, որպեսզի նրանց կենդանի տեսնեին, նրանց կայծակնային հիմներն ու էպիկական բալլադները հիանալի էին ներկայացվում նրանց վառ առաջնորդի կողմից, որը ողբերգական կերպով շուտ հեռացավ կյանքից»,-ասված է հայտարարության մեջ:

Բացի այդ, դրամահատարանի Twitter-ի էջում տեսանյութ է հայտնվել, որում խմբի կիթառահար Բրայան Մեյը ներկայացրել է մետաղադրամը:

Նրա խոսքով` մանրադրամի մի կողմում պատկերված է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը, իսկ մյուս կողմում` խմբի տարբերանշանը:

Մետաղադրամների տուփերը ձևավորված են ձայնասկավառակների տեսքով: 

Մետաղադրամի արժեքը 13-15 ֆունտ սթերլինգ է: Ներկայացվել են նաև սահմանափակ թվով մետաղադրամներ: Դրանցից ամենաթանկը ոսկե մետաղադրամն է, որի արժեքը 2020 ֆունտ սթերլինգ է:

Queen £5 Brilliant Uncirculated Coin - Live

Queen £5 Brilliant Uncirculated Coin - A Kind of Magic

Queen £5 Brilliant Uncirculated Coin - Hot space

Queen £5 Brilliant Uncirculated Coin

 

 

 

Բրիտանական դրամահատարանը Queen ռոք խմբի պատվին մետաղադրամ է թողարկել (տեսանյութ, լուսանկարներ)