Ֆրանսիական քոլեջում հայտնաբերել են Վիկտոր Հյուգոյի բանաստեղծության ձեռագիր տարբերակը (լուսանկար)

10:29 • 22.01.20

Ֆրանսիայի արևելքում Վիկտոր Հյուգոյի անվան քոլեջում պատահաբար գրողի ձեռքով գրված բանաստեղծություն են գտել, հայտնում է Le Figaro թերթը: 

«Մենք ցանկանում էինք կարգի բերել արխիվային փաստաթղթերը, անգամ ոչ այնքան կարևոր բաները»,- հայտնել է ուսումնական հաստատության տնօրեն Ժան Ժակ Ֆիտոն:

Արդյունքում աշխատակիցներն արխիվային փաստաթղթերի և հաշվապահական թղթերի միջև նկատել են Վիկտոր Հյուգոյի բացահայտ ստորագրությամբ, «բոլորի կողմից մոռացված» հազվադեպ այս իրը:

Ձեռագիրը մոտ 150 տարվա է, սակայն այն շատ լավ է պահպանվել: Հայտնաբերումից հետո այն տեղավորել են ապակու տակ, իսկ այժմ դրանով է զարդարվել տնօրենի աշխատասենյակի պատերից մեկը:

Ստեղծագործությունը կոչվում է «Խեղճ երեխաներ»: Երկու քառյակներից կազմված մեծարժեք այս տեքստը քոլեջը ձեռք է բերել 1951 թվականին: Թղթի հետևի մասում դրա ստեղծման պատմությունն է գրված:

Այսպիսով` 1868 թվականին հեղինակն այն նվիրել է վիճակախաղի` ցանկանալով նվիրաբերել իր հայրենի քաղաքի` Բեզանսոնի աղքատ երեխաներին: Վիճակախաղի հաղթողի որդուց այն գրավաճառ մի մարդ է գնել  և 1951 թվականի մայիսին 6000 ֆրանկով վերավաճառել Վիկտոր Հյուգոյի անվան լիցեյի ղեկավարությանը: 1980-ին լիցեյը դարձել է քոլեջ:

Տեքստի բովանդակությունը հրապարակվել է ավելի վաղ: Այն 1837 թվականին հրատարակված «Ներքին ձայներ» ժողովածուից Dieu est toujours là բանաստեղծության փոքր-ինչ փոփոխված հատվածն է:

Բեզանսոնի քոլեջը Ֆրանսիայի առաջին կրթական հաստատությունն է, որը վերանվանվել է Վիկտոր Հյուգոյի պատվին: Այն վերանվանվել է 1885 թվականին`գրողի թաղման հաջորդ օրը:

 

Картинки по запросу Un poème manuscrit de Victor Hugo refait surface au collège Victor-Hugo de Besançon

Картинки по запросу Un poème manuscrit de Victor Hugo refait surface au collège Victor-Hugo de Besançon

Ֆրանսիական քոլեջում հայտնաբերել են Վիկտոր Հյուգոյի բանաստեղծության ձեռագիր տարբերակը (լուսանկար)