Բացատրություն չեմ էլ ակնկալում, թե ինչու Կոմիտասի 150-ամյակի միջոցառումներին ինձ չէին հրավիրել Հայաստան․ Արաքս Մանսուրյան
Չեմ էլ ակնկալում, ես իմ գործն եմ անում։ Այս մասին Aysor.am-ի «Պրոֆիլ» հաղորդման շրջանակներում անդրադառնալով հարցին՝ արդյոք մշակույթի նախարարությունից իրեն պարզաբանել են, թե ինչու 2019 թվականին Կոմիտասի 150 ամյակի հայաստանյան միջոցառումներին իրեն չէին հրավիրել Հայաստան, ասել է հայտնի երգչուհի, կոմիտասյան երգերի կատարող Արաքս Մանսուրյանը։
«Գիտեք, չեմ էլ ակնկալում, ես իմ գործն եմ անում և փառք Աստծո, ուրախ եմ, որ Աստված դեռ ինձ տալիս է բծախնդիր աշխատելու և իմ երգը օտարին հասցնելու հնարավորություն»,- ասել է Արաքս Մանսուրյանը։
Երգչուհու խոսքով՝ որքանով տեղյակ է, միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանից հրավիրել են ճապոնացի դաշնակահար Տակաիրո Ակիբային՝ վերջինս առաջարկելով նաև Հայաստան բերել մի քանի այլ երգիչների, ովքեր եղել են Արաքս Մանսուրյանի սաները։
«Տակաիրոն ասաց տիկին Մանսուրյան, եթե դուք չլինեք Կոմիտասի 150-ամյակին, ուրիշ ո՞վ պետք է լինի։ Ասացի Տակաիրո, եթե իրենք չենք ուզում, պետք չունես խոսելու, դա իրենց որոշումն է։ Գիտեք, ես այնքան անտարբեր եմ՝ հրավիրեցին, չհրավիրեցին, դա ինձ չի հուզում»,- ասել է երգչուհին։
Մանրամասները՝ տեսանյութում։










