Դերասանուհի Բլեյք Լայվլին նոր մարտաֆիլմում «տղամարդու է վերածվել» (տեսանյութ)

15:10 • 23.01.20

YouTube կայքում հրապարակվել է հոլիվուդյան աստղեր Բլեյք Լայվլիի և Ջուդ Լոուի մասնակցությամբ The Rhythm Section մարտաֆիլմի վերջին թրեյլերը, գրում է ria.ru-ն:

Դատելով տեսանյութից՝ Լայվլիի հերոսուհու՝ Ստեֆանի Պատրիկի ամբողջ ընտանիքը զոհվում է ավիաաղետի հետևանքով: Երեք տարի անց նա տեղեկանում է, որ ողբերգությունը պատահական չի եղել. ինքնաթիռը միտումնավոր պայթեցվել է:

Ստեֆանին որոշում է վրեժ լուծել իր հարազատներին սպանողներից: Այս հարցում նրան օգնում է Ջուդ Լոուի հերոսը, որն էլ աղջկան մարտական հմտություններ է սովորեցնում:

Հանցագործների ինքնությունը պարզելու, սակայն միևնույն ժամանակ չբռնվելու համար, Ստեֆանին հաճախ փոխում է արտաքինը՝ երբեմն փոխակերպվելով տղամարդու:

Ռեժիսոր Ռիդ Մորանոյի ֆիլմը կինովարձույթում կհայտնվի 2020թ. հունվարի 31-ին:

 

Դերասանուհի Բլեյք Լայվլին նոր մարտաֆիլմում «տղամարդու է վերածվել» (տեսանյութ)