Թուրքիայի արևելյան Էլազըգ նահանգում 6.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր (թարմացված)

23:14 • 24.01.20

04.09-ի տվյալներով զոհերի թիվը հասել է 18-ի, ևս 30 մարդու փրկարարները փորձում են դուրս բերել փլատակների տակից: Ավելի քան 500 մարդ տուժել է:

Թուրքիայի արևելյան Էլազըգ նահանգում հունվարի 24-ի երեկոյան 6,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին թուրքական NTV հեռուստաընկերության եթերում տեղեկացրել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալության ղեկավար Մեհմեդ Գյուլյուօղլուն:

Պաշտոնյան նշել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 20:55-ին (Երևանի ժամանակով 21:55-ին) Սիվրիջ քաղաքի մոտակայքում:

Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան:

Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն տեղեկացրել է, որ երկրաշարժի հետևանքով կա 4 զոհեր, նրանք բոլորը Թուրքիայի քաղաքացիներ են. երկուսը՝ Մալաթիայից, երկուսը՝ Էլագըզից: Այս մասին տեղեկացնում է РИА-НОВОСТИ գործակալությունը:

Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների գործակալությունը տեղեկացրել է նաև, որ աղետի գոտի են ուղարկվել վրաններ և տաք վերմակներ:

 

 

Թուրքիայի արևելյան Էլազըգ նահանգում 6.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր (թարմացված)