Ինչ մտածել եմ 2016 թ․, նույնը մտածում եմ հիմա․ Ն․ Փաշինյանը՝ Ապրիլյան պատերազմը ՌԴ գիտությամբ լինելու իր հայտարարության մասին․ տեղի ունեցավ վարչապետ Փաշինյանի ասուլիսը (տեսանյութ)

10:59 • 25.01.20

14։30

Ինչ որ ասել եմ 2016 թվականին, մինչև հիմա էլ իմ ֆեյսբուքյան էջին կա: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե երբ 2016 թվականին ասել էր, որ Ապրիլյան քառօրյա պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ և համաձայնությամբ, այս պահին այդպե՞ս է մտածում, թե ոչ:

 
«Ձեզ ավելին ասեմ՝ ես մեր հանրության շրջանում առկա մի շարք մտահոգությունների մասին քննարկում եմ ունեցել նաև Ռուսաստանի մեր գործընկների հետ և շատ ուրախ եմ, որ շատ բարեկամական, եղբայրական, ռազմավարական դաշնակցային մթնոլորտում մենք այդ հարցերը քննարկել ենք, խոսել, վերլուծենք ենք իրավիճակը մանրամասն և փոխադարձաբար ստացել ենք մեզ անհրաժեշտ հարցերի պատասխանները: Ես Ձեր հարցին պատասխանեցի»,-ասաց նա:



13։30

Մարդիկ ոչ թե նյութն են կարդում, այլ՝ վերնագիրը: Արմեն Գրիգորյանը հենց կոնկրետ այդպիսի հայտարարություն չի արել: Արմեն Գրիգորյանը տվել է ձևակերպումներ, որոնք լրագրողին բերել են այդպիսի եզրակացության: Սրանք տարբեր բաներ են։ Լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում հեղաշրջման փորձեր եղել են, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը կարևոր համարեց հարցի պարզաբանումը: «Եթե Արմեն Գրիգորյանի ասածները ճշգրիտ ձևակերպենք կամ փորձենք դա մեկնաբանել, կարող ենք մեկնաբանել որպես հիբրիդային մի երևույթի նկարագրություն, և եթե այդպես ձևակերպենք, ապա կարող ենք դա անվանել հիբրիդային հեղաշրջման հիբրիդային նախապատրաստություններ»,- ասաց նա՝ նշելով, որ այն վերջնականապես պարտված և ջախջախված է:



11։00

Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Ինչպես նախկինում այս անգամ ևս վարչապետը ներկայացնելու է 100 փաստ Հայաստանի Կառավարության կատարած աշխատանքների մասին։