Լոս Անջելեսում գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ռեփեր YG-ն, որը պետք է ելույթ ունենա Grammy-ում

05:36 • 25.01.20

Լոս Անջելեսի ոստիկանությունը գողությաուն կատարելու կասկածանքով ձերբակալել է ամերիկացի ռեփեր YG-ին (իսկական անունը` Քոնոն Ջեքսոն): Այս մասին հայտնում է TMZ-ն:

Հեռուստաընկերության տվյալներով` առավոտյան ոստիկանները խուզարկել են 29-ամյա երաժիշտի բնակարանը, որից հետո նրան ձերբակալել են: Այլ տեղեկություններ ոստիկանությունը հրաժարվել է հաղորդել:

Հավելենք, որ ռեփերը երկու օրից պետք է ելույթ ունենա Grammy մրցանակաբաշխությունում:

Լոս Անջելեսում գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ռեփեր YG-ն, որը պետք է ելույթ ունենա Grammy-ում