«Պետք է առողջությունս ամեն ինչից վեր դասեմ». Մադոննան բժիշկների խորհրդով չեղարկել է լոնդոնյան համերգը

14:40 • 26.01.20

Երգչուհի Մադոնան Madame X համերգային շրջագայության շրջանակում բժիշկների խորհրդով ևս մեկ համերգ է չեղարկել, հայտնում է dailymail.co.uk-ը:

Ըստ մասնագետների՝ վնասվածքներ ստացած 61-ամյա աստղն այժմ ավելի շատ հանգստանալու կարիք ունի:

Երգչուհին իր ինստագրամյան էջում տեղեկացրել է, որ ստիպված է չեղարկել լոնդոնյան համերգը, որը պետք է կայանար երկուշաբթի: Մադոնան ընդգծել է, որ պետք է իր առողջությունն ամեն ինչից վեր դասի:

«Բժիշկները խորհուրդ են տվել մի քանի օր հանգստանալ: Ինչպես գիտեք՝ շրջագայության մեկնարկից ի վեր անընդհատ վնասվածքներ եմ ստանում, ուստի՝ պետք է միշտ ականջ դնեմ մարմնիս ձայնին ու առողջությունս ամեն ինչից վեր դասեմ»,-գրել է աստղը:

 

Carefully does it: Madonna shared a video of herself tentatively warming up with a trainer to Instagram, captioning the video 'How an injured Madame X warms up for a show'

«Պետք է առողջությունս ամեն ինչից վեր դասեմ». Մադոննան բժիշկների խորհրդով չեղարկել է լոնդոնյան համերգը